Առողջապահություն

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի նոր դեպք․ վարակակիրը բուժանձնակազմից է

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանակերտում կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր դեպք է հաստատվել: Վարակակիրը բուժանձնակազմից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:

Նշվում է, որ միևնույն ժամանակ, կորոնավիրուսով հիվանդ մեկ քաղաքացի առողջացել է կորոնավիրուսից:

Ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի քանակը 142 է: Այս պահին մեկուսացված է 78, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 29 քաղաքացի:

Ըստ աղբյուրի՝ հք․իվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության: COVID-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2468 թեստավորում:

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանակերտում կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր…

Geplaatst door Արցախ / Տեղեկատվական շտաբ op Donderdag 9 juli 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ