Արցախում՝ Մարտակերտի Հաթերք գյուղում, մայիսի 11-ին կազմակերպվում է ժենգյալով հացի երկրորդ փառատոնը, որը միտում ունի զարգացնելու զբոսաշրջությունը տարածաշրջանում, նաև Հաթերք գյուղը ճանաչելի դարձնելու։ Իսկ երրորդ նպատակ-բաղադրիչը Հաթերք գյուղի բնակիչներին սոցիալական խնդիրները լուծելու հնարավորություն տալն է։ Այս մասին այսօր՝ մասին 4–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի կազմակերպիչ Սամվել Միրզախանյանը։
«Նախատեսվում է կազմակերպել մշակութային, ժամանցային միջոցառումներ, մասնակիցները կարող են օգտվել ժենգյալով հացից և մասնակցեն տարբեր միջոցառումների և խաղերի»,-ասաց նա։
Սամվել Միրզախանյանը նաև նշեց, որ հրավիրված են երիգիչներ Հայստանից, տարբեր խաղեր և միջոցառումներ են նախատեսված, նաև այցելություններ Հաթերք գյուղի տեսարժան վայերր, եկեղեցին։
«12-15 հազար այցելու է նախատեսվում, այցելուները հենց տեղում ներկա են լինելու ժենգյալով հացի թխման արարողությանը՝ սկզբից մինչ վերջ»,-ասաց Սամվել Միրզախանյանը, հավելելով, որ լինելու է հյուրասիրություն, նաև վաճառք, իսկ ստացված գումարն ուղղվելու է գյուղի խնդիրների լուծմանը։
Ցանկացողները կարող են մեկնել Հաթերք: Գործելու է Երևան-Հաթերք երթուղին, տոմսի արժեքը մասամբ փոխհատուցվելու է փառատոնի կազմակերպիչների կողմից։