fbpx
Արցախ

Արցախում խնդիր կա՝ կապված քվեատուփերի ու քվեարկության ծրարների բացակայության հետ․ Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախում խնդիր կա՝ կապված քվեատուփերի ու քվեարկության ծրարների բացակայության հետ, որը, հույսով եմ, գալիք համապետական ընտրություններից առաջ կլուծվի։

Բանն այն է, որ քվեատուփի հետևում ճեղք կա, որից, քվեաթերթիկի երկար լինելու պարագայում, երևում է, թե ում ընտրողը հաստատ չի քվեարկում։

Իսկ քվեարկության ծրարների բացակայության արդյունքում շատերը ակամայից տեսնում են ընտրողի քվեարկությունը։

Ընտրությունների ընթացքի ու խնդիրների մասին կարող եք կարդալ մեր հաղորդագրություններում։ Մանրամասն կխոսենք ու գնահատականներ կտանք վաղվա ասուլիսին (ժամը 13։30-ին)։

Աղաղակող խախտումներ առայժմ չենք տեսել։ Պարզապես, այս մի խնդիրը ուզեցա առանձնացնել ու այստեղ բարձրաձայնել, քանի որ քվեարկության գաղտնիությունը պետք է ապահովվի բոլոր հնարավոր միջոցներով»։

https://www.facebook.com/danioanis/posts/10218793946496803

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ