Հայաստանի Բարձրագույն խումբը ներկայացնող «Արցախը» պայմանագիր է կնքել կոտ դ`իվուարցի երկու ֆուտբոլիստների հետ: Տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
22-ամյա հարձակվող Ուիլֆրեդ Էզան մինչ «Արցախ» տեղափոխվելը հանդես է եկել բելառուսական «Գոմելում»:
20-ամյա կիսապաշտպան Ջեո Դենի Էքրան էլ խաղացել է մոլդովական «Սաքսան» ակումբում։
«Արցախը» հաջող ֆուտբոլային կարիերա և թիմում արդյունավետ խաղ է մաղթել իր նորեկներին։
Գրում է armsport.am-ը։