Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի մաս, մոռացեք այդ մասին․ Բեգլարյան

Ամենադիտվածներ

Արցախի ՄԻՊ-ը 2019-ին 4 միջազգային այց է կատարել

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ թուրքական «CNN Turk» հեռուստաալիքին տված հարցազրույցին։

Բեգլարյանը ասել է, որ անընդհատ կրկնվող սուտը ճշմարիտ չի դառնում:

«Այժմ Արցախում ապրում է 120 հազար բնակիչ, ոչ թե 25 հազար: Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի մաս, մոռացեք այդ մասին: Մենք ակնկալում ենք միջազգային հանրության հստակ պատասխանը Ալիևի այն խոստովանությունը, որ Ադրբեջանն է պատերազմը սանձազերծել»:

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ