fbpx
Տեսանյութեր

Արցախում հայտնաբերվել է 109 պայթյունավտանգ առարկա․ Կոնաշենկով

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերթական ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ տարածքներն են մաքրվել պայթյունավտանգ առարկաներից:

«Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողների կողմից իրականացվել է պայթյունավտանգ առարկաների մաքրում Ստեփանակերտի Զորգի փողոցում, Շուշի- Լիսագոր ուղղությամբ էլեկտրալարերի և գազատարի երկայնքով: Մեկ օրում մաքրվել է ավելի քան 5 հա տարածք, 2կմ ճանապարհ: Հայտնաբերվել է 109 պայթյունավտանգ առարկա, որոնք տեղափոխվել են հատուկ զորավարժարան և ոչնչացվել»,- նշել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը»:

Կոնաշենկովը հավելել է, որ ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են ավելի քան 34 հա տեղանք, մոտ 12 կմ ճանապարհ, ստուգել են ավելի քան 110 տուն և սոցիալական օբյեկտներ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 1077 պայթյունավտանգ առարկա:

Համաձայն ՌԴ ՊՆ ներկայացուցչի՝ ռուս խաղաղապահ ուժերի կոնտինգենտը վերանորոգող բրիգադներին օգնում են Լեռնային Ղարաբաղում վերականգնել կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունները: Մեկ օրում վերականգնվել է ավելի քան 2.5 կմ կապուղի, 1.5 կմ գազատար, 1 կմ էլեկտրահաղորդալար, էլեկտրահաղորդման չորս սյուն և մեկ տրանսֆորմատորային ենթակայան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ