fbpx
Արցախ

Վերջին մեկ օրում Հայաստանից Արցախ է վերադարձել 481 մարդ

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուս խաղաղապահ զորքերը շարունակում են Լեռնային Ղարաբաղում իրենց առջև դրված խնդիրների իրականացումը:

Շփման գոտու ամբողջ երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանումը հսկվում է 23 դիտակետերից:

Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության՝ դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք:

Վերջին մեկ օրում, ըստ ՌԴ ՊՆ տեղեկատվության, Հայաստանից Արցախ է վերադարձել 481 մարդ: Ընդհանուր առմամբ նոյեմբերի 14-ից Արցախ է վերադարձել 37707 մարդ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ