ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Չելյաբինսկի «Մենք միասնական ենք» բարեգործական կազմակերպության անունից համակարգիչներ են տրամադրվել Արցախի Հանրապետության Մարտունու թիվ 1 դպրոցի ինֆորմատիկայի դասարանին: Համակարգիչների անվտանգ տեղափոխումը դպրոց ապահովել են ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները:
Համակարգիչները և գրասենյակային այլ սարքավորումները դպրոցականներին է հանձնել Մարդասիրական արձագանքման խաղաղապահ կենտրոնի ղեկավար, գնդապետ Իգոր Սիվակովը:
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ընթացիկ տարվա մարտ խաղաղապահ զորակազմը առաքել է ավելի քան 350 գիրք և դասագիրք։

