fbpx
Քաղաքականություն

Շարունակելու ենք գործադրել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Արցախի ժողովրդի բոլոր իրավունքները

Հայաստանը հավատարիմ է եղել ու հիմա էլ հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը բանակցությունների ճանապարհով: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում՝ ռուսաստանցի գործընկերոջ Սերգեյ Լավրովի հետ համատեղ հայտարարության ընթացքում:

«Մենք կնպաստենք դրան մեր ամբողջ աշխատանքի ընթացքում: Այսօրվա ընթացքում և վաղը ես հանդիպումներ եմ ունենալու իմ գործընկերների ու համանախագահների հետ: Շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ: Բայց նորից ընդգծեմ, որ ազդեցությունը և այն հարվածը, որ հասցվել է խաղաղ գործընթացին Ադրբեջանի այս գործողություններով, չեն կարող հաշվի չառնվել, պետք է դիտարկել դրանց ծայրահեղ բացասական ազդեցությունը: Հայաստանն Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխավորն է, մենք շարունակելու ենք գործադրել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երաշխավորելու Արցախի ժողովրդի բոլոր իրավունքները, մաքրելու տարածաշրջանն ահաբեկիչներից, նրանց հովանավորներից և բացասական ազդեցությունից»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ