Առողջապահություն

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 10 դեպք

Արցախ տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 10 քաղաքացու մոտ:

«Նրանցից 3-ը Ստեփանակերտի բնակիչներ են, ընդ որում, անձանցից մեկը նախկինում հաստատված դեպքերի հետ առնչություն չունի, նոր է վերադարձել ՀՀ-ից և բժիշկներին դիմելուց հետո է պարզվել նրա մոտ կորոնավիրուսի առկայությունը: Կորոնավիրուսով հիվանդ Ստեփանակերտի մյուս 2 բնակիչները նախկինում հաստատված դեպքերի կոնտակտավորներ են: Իսկ նոր վարակված մյուս 7 քաղաքացիները Հադրութի շրջանի սահմանափակումներ մտցրած համայնքներից են, ովքեր վարակվել են սգո արարողության ժամանակ:

Միևնույն ժամանակ, նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը հաղթահարել է ևս 11 քաղաքացի: Մեկուսացված է 91 անձ, ընդհանուր թեստավորումների քանակը 1284 է:

Արցախի Հանրապետության Պարետատունը հորդորում է հետևել Պարետի որոշումներին և ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: Պետք է հիշել, որ յուրաքանչյուրի պատասխանատվության ու ինքնագիտակցության բարձր աստիճանով է պայմանավորված իրականացվող աշխատանքների արդյունավետությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/151772436463545

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ