Արոնյանը դուրս մնաց Clutch Chess International առցանց մրցաշարից

Ամենադիտվածներ

Գեղարքունիքի մարզում հաստատվել է 15 նոր դեպք. Մարզպետ

Clutch Chess International առցանց մրցաշարից հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է մնացել։

Կիսաեզրափակչում Արոնյանի մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն էր: Երկրորդ 6 պարտիաներում հայ գրոսմայստերը կրել է երկու պարտություն, իսկ 4 պարտիա ավարտել է ոչ-ոքի։

Լևոն Արոնյանը զիջել է Կարլսենին 6:12 հաշվով: Կարլսենը եզրափակիչում կմրցի ԱՄՆ-ից Ուեսլի Սոյի հետ:

Արագ շախմատի այս մրցաշարը կավարտվի հունիսի 14-ին: Մրցաշարը բաղկացած է 12 տուրից, որին մանակցել են Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լեյներ Դոմինգեսը, Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն:

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ