Հոկտեմբերի 8-ին ԱՀ Ազգային անվտանգության ծառայութունը հայտնել է, որ ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա։
- Ադրբեջանից և Թուրքիայից արցախցիներին ուղղված հեռախոսազանգեր են գրանցվել․ Արցախի ԱԱԾ
- Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում չտրվել ադրբեջանական քարոզչությանը
«Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն: Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ այս պահին ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության օպերատիվ խմբերի և քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարվում են օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: