fbpx
Արցախ

Արցախում որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի շրջանում

Արցախում ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչև այժմ անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ և պահեստազորայիններ) աճյունների որոնողական աշխատանքները հունիսի 18-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Հադրութի շրջանում: Այս մասին հայտնեցին ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Արդյունքների մասին մենք հավելյալ տեղեկություն կտրամադրենք։ Զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել է 1579 աճյուն, որից 3-ը` երեկ՝ հունիսի 17-ին»,- նշում են ԱԻՊԾ-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ