Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը իր Facebook-ի էջում գրառում է կատարել։
«Երևանից վերադառնալիս քիչ առաջ «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետում, ինչպես կարգն է, ես էլ հանձնեցի Covid-19-ի արագ թեստ, և արդյունքը բացասական էր:
Սա կարևոր կարգ է Covid-19-ի տարածումը հնարավորինս կանխարգելելու գործում, և ՀՀ-ից Արցախ մուտք գործող ոչ մի անձ չպետք է շրջանցի այս միջոցառումը»,- գրել է Արայիկ Հարությունյանը։
https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/549397792424265