Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ամփոփել է աշխատանքային 100 օրը։ Նախագահը դարի նախագիծ է անվանել այն ծրագիրը, որի շինարարական աշխատանքներն արդեն սկսված են:
Ըստ այդ նախագծի՝ Սարսանգի ջրամբարից ջուր կմատակարարվի Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու շարջանների ավելի քան 30 հա տարածքի: Հաջորդ կարևոր հայտարարությունն այն մասին է եղել, որ առաջիկա 7 օրերի ընթացքում Արցախի գրեթե ողջ տարածքում կգործի կապի 3G բարձրակարգ համակարգ,իսկ 4G կապը կգործի եկող տարվանից: Ի դեպ հաջորդ տարվանից կնվազեն նաև բջջային կապի սակագները
https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/771099606977399