Ադրբեջանական զինուժն այսօր՝ ժամը 14:30-ի սահմաններում, հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ է բացել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ:
«Խաղաղ բնակչությանը թիրախավորելու հերթական սադրանքից, Կարմիր Շուկայի համայնքային գործող մանկապարտեզի հարևանությամբ, այրվել է կայանված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել են կրակոցների թիրախում: Մոտ 10 րոպե տևած կրակահերթերից, նախնական տվյալներով տուժածներ չկան:
- Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհն արդեն բաց է․ Արցախի ՆԳՆ
- Արցախի ՆԳՆ նախարարը շրջայց է կատարել տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում
Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են մեքենայի բեռնախցիկ թափանցած գնդակները:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների ծառայողները:
Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար կայուն է»,- հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից: