Եվրո-2024-ի ընտրական փուլի Շվեդիա-Ադրբեջան խաղում տանտերերի երկրպագուների տրիբունայում պաստառ է ցուցադրվել՝ hաջակցություն Արցախի:
Երկրպագուները պարզել են «Դադարեցրե՛ք Արցախի շրջափակումը» գրությամբ պաստառ, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դրոշները:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը, որը տևական ժամանակ է՝ բնակվում է Շվեդիայում:
«Շվեդիան հայամետ է, որովհետև մարդը, մարդկային կյանքը, մարդու ազատությունները բացարձակ արժեք են այստեղ: Ինչպես սպասում էի, երեկ 5-0 հաշվով Շվեդիան հաղթեց Հայաստանի «հարևանին», իսկ տրիբունայում Արցախի և Հայաստանի դրոշները հիշեցնում էին, որ 120.000 հայ բլոկադայի մեջ են»,- գրել է Պաչաջյանը: