ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ:
«Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացմանը, բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունների միջոցով քաղաքական երկխոսության ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու, խստաշունչ ձմռան պայմաններում կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը խոչընդոտելու գործողությունները, ինչի արդյունքում Արցախը կանգնել է հումանիտար ճգնաժամի շեմին։
- Արարատ Միրզոյանը հայտնել է Ադրբեջանում պահվող գերիների թիվը
- Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին
Արարատ Միրզոյանն անդրադարձել է հայկական կողմի դիրքորոշմանը խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելուն՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։