fbpx
Արցախ

Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել. 14 քաղաքացի առողջացել է

Արցախի տեղեկատվական շտաբը գրառում է կատարել Facebook-ում: Շտաբը հայտնում է, որ Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հատատվել:

«ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Շուշի քաղաքում: Այդ շրջանակից 1 նոր դեպք է գրանցվել, կոնտակտավոր մի խումբ քաղաքացիներ արդեն մեկուսացվել են: Կորոնավիրուսով հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Այսպիսով, հուլիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության 1 նոր դեպք է հաստատվել: Մեկուսացված է 58, փաստացի հիվանդությունը հաղթահարում է 18 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Հուրախություն բոլորիս, առողջացել է 14 քաղաքացի:
Ընդհանուր թեստավորումների քանակը 1961 է»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/158398019134320

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ