fbpx
Արցախ

Արցախում կպատրաստվի աշխարհում ամենամեծ ժենգյալով հացը

Մայիսի 11-ին Հաթերքում կայանալիք ժենգյալով հացի երկրորդ փառատոնի ընթացքում նախատեսվում է պատրաստել աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը՝ մոտ 3 մետր երկարությամբ:

Այս մասին ասել է փառատոնի կազմակերպիչ, «Էկոտուրիզմն Արցախում» նախաձեռնող խմբի ղեկավար Սամվել Միրզախանյանը: Հաղորդում է Արցախպրեսը:

«Անցած տարվա դեկտեմբերին Արցախում արդեն պատրաստվել է ամենամեծ ժենգյալով հացը, որը գրանցվել է Հայկական դյուցազնագրքում։ Այս անգամ գործի վարպետները կրկնելու են իրենց սեփական ռեկորդը՝ հավակնելով հիմա էլ գրանցվել Գինեսի գրքում։ Թխված ժենգյալով հացը կկոչվի «Հաղթանակ» և կնվիրվի մայիսյան հաղթանակներին: Պատրաստման համար անգամ հատուկ սպասք է պատվիրվել»,- նշել է Ս. Միրզախանյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ