Դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը Facebook-ի էջում հայտնում է, որ վերաքննիչ քրեական դատարանն ուժի մեջ է թողել դատավոր Դավիթ Գրիգորյանի և նրա օգնականի արդարացման դատավճիռը։
«Վերաքննիչ դատարանը նախագահությամբ Ս. Համբարձումյանի դատավորներ Ա.Մնացականյանի և Ն. Հովակիմյանի մերժեցին գլխավոր դատախազի վերաքննիչ բողոքը ուժի մեջ թողնելով դատավոր Դ.Բալայանի կողմից Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի արդարացման դատավճիռը», – գրել է փաստաբանը։