Մեր հիմնական նպատակն է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչում ունենա, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրուցյում այսօր ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«Սա ոչ միայն կառավարության, այլ ամբողջ աշխարհի հայության խնդիրն է, պատվի խնդիրն է»,- ասաց նա։
Գագիկ Ծառուկյանը նշեց, թե կարճ ժամանակ է մնացել, որ Թուրրքիան տա ոճրագործության պատասխանը։
Նա ասաց, որ պետք է բոլոր հարթակներն օգտագործելով բարձրացնել ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։
«Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում»,- ընդգծեց ԲՀԿ ղեկավարը։