fbpx
Սպորտ

Ռեալն արձագանքել է ՖՖՖ-ի նախագահի խոսքերին

Մադրիդի «Ռեալը» հայտարարություն է տարածել ի աջակցություն նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի՝ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՖՖՖ) ղեկավար Նոել Լե Գրեի հայտարարության ֆոնին։

«Ռեալը» ափսոսանք է հայտնում Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեի անպատշաճ խոսքերի համար Զինեդին Զիդանի՝ համաշխարհային սպորտի մեծագույն լեգենդներից մեկի հասցեին։

Այս խոսքերն անհարգալից վերաբերմունք են արտահայտում այն ​​գործիչներից մեկի նկատմամբ, ում երկրպագում են ամբողջ աշխարհում: Մեր ակումբը ակնկալում է անհապաղ ներողություն։ Զինեդին Զիդանը, ով դարձել է Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, պաշտպանելով իր երկրի գույները, նվաճելով բազմաթիվ այլ տիտղոսներ, մարմնավորում է ֆուտբոլի արժեքները, որոնք նա ապացուցել է իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում և՛ որպես խաղացող, և՛ որպես մարզիչ։

ՖՖՖ-ի նախագահի հայտարարությունները համահունչ չեն նրա զբաղեցրած պաշտոնին, ինչպես նրա խոսքերը մեր թիմի ավագ Կարիմ Բենզեմայի վերաբերյալ, Ոսկե գնդակի ներկայիս մրցանակակրի, 2021 թվականի Ֆրանսիայի հավաքականի Ազգերի լիգայի չեմպիոնի և Չեմպիոնների լիգայի հաղթողի»,- ասված է Մադրիդի «Ռեալի» հայտարարությունում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ