fbpx
Առողջապահություն

Ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք է արձանագրվել

ՀՀ առողջապահության նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Սեպտեմբերի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ Արմավիրի մարզում և Երևանում գրանցվել է ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք` 1-ը մահվան ելքով: Եվս մեկ տուժած, որն ընդունվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց սեպտեմբերի 1-ին մահացել է:

Ընդհանուր դեպքերի թիվն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հասել է 27-ի, որից 14-ը՝ մահվան ելքով:

27 դեպքից 20-ը (որից 9-ը՝ մահվան ելքով) գրանցվել են Արմավիրի մարզում: Արմավիրի մարզի մնացած 11 դեպքից 9-ը բուժում է ստանում Արմենիա ՀԲԿ-ում, 2-ը բժշկական զննությունից հետո դուրս են գրվել:

Բոլորն էլ օգտագործել են նույն վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղի:

Հանրապետությունում արձանագրված 27 դեպքերից 7-ն արձանագրվել է Երևանում:

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ այս դեպքերը կապ չունեն Արմավիրի դեպքերի հետ: Դրանցից 5-ը մահվան ելքով են, 1-ը բուժում է ստանում թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, 1-ը՝ Արմենիա ՀԲԿ-ում: Տուժածների մի մասն օգտագործել է բժշկական սպիրտ` որպես օղու փոխարինիչ, մյուս մասի օգտագործած սպիրտի տեսակը պարզելու համար համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են»:

https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2736979969876448?__cft__[0]=AZUtzDumGcUOE2UOOoXkIMegbtTqZj5b2TDisToq75G2dduOEdkl5Ptj_-uvBo0Ts8qkbTak2jSmRnoW28TqT0rrQVlDpEVupmXdS96xpT3y4EpEcrJ8mQkEH-KQQ5vH72CLqcRRDYi53wfFXgadfq9oAwbiBgtfaGrHj6ldhIZoOw&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ