Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, մեկնարկում է Վենետիկյան կինոփառատոնը, որը կինոյի ոլորտում դառնում է առաջին անցկացված փառատոնը՝ կորոնավիրուսային չեղարկումների ու հետաձգումների ֆոնին։
Փառատոնին այս տարի մասնակցում է 65 կինոնկար՝ 50 երկրից։ Իսկ Ոսկե առյուծ մրցանակի համար կպայքարեն 18 կինոնկարներ։
Փառատոնի միջազգային ժյուրիի նախագահը դերասանուհի Քեյթ Բլանշեթն է։
Այս տարի ավելի քիչ հրավիրվածներ կլինեն փառատոնին։ Հյուրերից պահանջվելու դիմակ կրել, պահպանել սոցիալական հեռավորությունը ու ջերմաչափվել մուտքի մոտ։

