fbpx
Առողջապահություն

Արձանագրվել է մահվան 2 նոր դեպք. ԱՆ խոսնակ

ՀՀ առողջապաության խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ում գրառում է կատարել: Խոսնակը տեղեկատվություն է հայտնել երկրում տիրող կորոնավիրուսային իրավիճակի մասին: Նա հայտնել է, որ ունենք կորոնավիրուսային հիվանդության մահվան 2 նոր դեպք:

«Ապրիլի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1932 դեպք, որոնցից 900-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1000 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 20189 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 65 նոր դեպք և 34 առողջացած։

Նշենք, որ, ընդհանուր առմամբ, ունենք կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 30 դեպք: Նախորդ օրերին արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»,-գրել է խոսնակը :

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2548995825202195?__xts__[0]=68.ARDBrxpHBct863NtaOXtHELME8BOWHilAe1vuiO6wUuJkRGI39bBCuGAtpIY91Tp9hFHWMrn9KzeVsDYh_-VehyqLGl0-dI-M0EtPuk38ZvgaVfKLPlEP8FcIE_2cRqlbozUd9ld6Y_VTbV17e_K9igGDNVG1ogpmbUm9RPnC4hs6w5O3a6WDr8zgtBIe8XYlM5XfXfpNr-Np832nCr5QnYuXVNm1AN8NHSy9ETcu4jza4an11fuIO_Y4pv67nY_dnSohzdnWJ7OuvjlAh8I_n70GrO4rvc9jlrQGVpH3cyVbVIuYd9VzW1OqNL8q5kLThItFR8N_ZCVPZTHjX9awAObTYE&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ