Սեպտեմբերի 19-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով «Արևիկ» ազգային պարկի տարածք են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
- ՔՏՀԱ-ն դիտարկել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի հանրային տրանսպորտը
- ՀՀ ոստիկանության բաժին է ներկայացել ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը
«Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 79 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից»,- ասված է հաղորդագրության մեջ։