fbpx
Աշխարհ

Bloomberg-ը ներկայացրել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների ցուցակը

Bloomberg-ի հաղորդմամբ՝ աշխարհի ամենահարուստ 25 ընտանիքների ընդհանուր կարողությունը կազմում է 1.7 տրիլիոն դոլար, ինչը 22 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:

Ամենահարուստ ընտանիքների ցուցակը գլխավորում է Ուոլտոն ընտանիքը (238.2 մլրդ ԱՄՆ դոլար), որը համարվում է մեծածախ և մանրածախ առևտրի խոշորագույն ցանցի՝ Walmart-ի սեփականատերը:

Տասնյակի մեջ են մտնում նաև Mars-ի ապրանքների արտադրությամբ զբաղվող Մարս ընտանիքը (142 մլրդ ԱՄՆ դոլար), ամերիկյան նավթաքիմիական Koch Industrues կորպորացիայի սեփականատերեր Կոքս ընտանիքը (124.4 մլրդ ԱՄՆ դոլար), ֆրանսիական Hermes նորաձևության տան սեփականատեր Էրմե ընտանիքը (111.6 մլրդ ԱՄՆ դոլար), Սաուդյան Արաբիայի իշխող՝ Ալ-Սաուդների ընտանիքը (100 մլրդ ԱՄՆ դոլար), Reliance Industries նավթային հոլդինգի սեփականատեր Ամբանի ընտանիքը (93.7 մլրդ ԱՄՆ դոլար), Chanel-ի նորաձևության տան սեփականատեր Վերթհայմեր ընտանիքը (61.8 մլրդ ԱՄՆ դոլար), Fidelity Investments ընկերության սեփականատեր Ջոնսոն ընտանիքը (61.2 մլրդ ԱՄՆ դոլար) և Thomson Reuters մեդիաընկերության սեփականատեր Թոմսոն ընտանիքը (61.1 մլրդ ԱՄՆ դոլար):

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ