ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում արգելվել է օգտագործել TikTok-ն աշխատանքային սարքերում

TikTok features

Ամենադիտվածներ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օրենսդիր մարմնի աշխատակիցների համար աշխատանքային սարքերում TikTok-ից օգտվելու արգելք է մտցրել, տեղեկացրել է Washington Examiner թերթը։

Թերթի տվյալներով՝ այս մասին ծանուցումն ուղարկվել է Ներկայացուցիչների պալատի Վարչական հարցերի կոմիտեի կողմից։ «Կիբեռանվտանգության հարցերով զբաղվող կոմիտեն եկել է այն եզրահանգման, որ TikTok բջջային հավելվածը օգտատերերի համար մեծ վտանգ է պարունակում անվտանգային մի շարք սպառնալիքների պատճառով»,- նշվել է նրանց ուղարկած էլեկտրոնային հաղորդագրությունում։

Ավելի վաղ ԱՄՆ պետծառայողների կողմից աշխատանքային սարքերում TikTok հավելվածի արգելքի մասին դրույթը ներառվել էր ԱՄՆ կառավարության 2023 ֆինանսական տարվա գործունեության ֆինանսավորման մասին օրինագծում, որն արժանացել է Կոնգրեսի երկու պալատների հավանությանը։

Դեկտեմբերի 16-ին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բեռնսը հայտարարել էր, որ ամերիկյան հետախուզության կարծիքով՝ TikTok-ը սպառնալիք է ԱՄՆ ազգային անվտանգության համար։ Չինաստանի իշխանությունները, հետախուզության կարծիքով, «հնարավորություն ունեն» ստանալ TikTok-ի ամերիկյան օգտատերերի տվյալները, ինչպես նաեւ վերահսկել այն, թե ինչ նյութեր են տեղադրվում այդ սոցիալական ցանցում։ Բեռնսի խոսքով՝ «սա անհանգստանալու առիթ է տալիս»

Ամենաթարմ