ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ նոյեմբերի 11-ին ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապօրինի պահվող զենք-զինամթերք առգրավվեց։ ԱԳ և ԸԲԿԲ-ում տեղեկություններ էին ստացել, որ Արգավանդ գյուղի 68-ամյա մի բնակչուհի տանը ատրճանակ է պահում։ Տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով ոստիկաններն այցելեցին նշված տուն։
«Բացատրական աշխատանքի շնորհիվ տանտիրուհին ներկայացրեց ատրճանակի նմանվող առարկա և որսորդական հրացանի զարկանաձգանային մեխանիզմ։ Ըստ նրա՝ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն, որը ձեռք էր բերել 1990-ական թվականներին՝ Արցախի պաշտպանական մարտերի ժամանակ։
Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
- ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ
- Ոստիկանությունը ապօրինի թմրամիջոց օգտագործելու դեպք են հայտնաբերել
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ: