ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում արդադարձել է մայիսի 24-ին Ազգային ժողովում կազմակերպած Անցումային ադարադատության վերաբերյալ լսումներին:
«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Այսօր՝ մայիսի 24-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հրավիրվել են խորհրդարանական լսումներ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով։
Խորհրդարանական լսումների ձևաչափը ինքնին ենթադրում է բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքների հաշվառմամբ գնահատականի ձևավորում, սակայն իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների հայտարարությունները, առանց համապատասխան օրենսդրական փոփոխություննեների անցումային արդարադատության գործիքների կիրառման մեկնարկի կոչերը, միայն անցումային արդարադատությանը խիստ ջատագով փորձագետների հրավիրումը վկայում են, որ նշված ինստիտուտի վերաբերյալ արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում։
Ուստի «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը համարում է, որ լսումները կրում են զուտ ձևական բնույթ և միտված են պատրանք ստեղծելուն, որ այդչափ կարևոր ինստիտուտի ներդրումը իրականացվում է ներառականության և թափանցիկության պայմաններում։ Ստեղծված իրավիճակում «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը չի մասնակցելու խորհրդարանական լսումներին՝ միևնույն ժամանակ չդադարելով տարբեր հարթակներով ներկայացնել ամբողջական, մասնագիտական տեղեկատվություն անցումային արդարադատության իրականցման բոլոր հնարավոր ռիսկերի և վտանգների մասին», – գրել է Արփինե Հովհաննիսյանը։
