Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար է նշանակվել։
Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կառավարական կայքում հրապարակված պաշտոնական փաստաթղթից։
Փաստաթղթում նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Աջամօղլյան նշանակվել է Արթիկի համայնքապետի պաշտոնակատար։