Զինծառայող Արման Համբարձումյանը վիրավորում ստանալուց հետո սկսել է քայլել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

Զինծառայող Արման Համբարձումյանը վիրավորում ստանալուց հետո սկսել է քայլել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Արագածոտնի մարզի Թալին քաղաքից 19-ամյա ժամկետային զինծառայող Արման Համբարձումյանը Արցախյան երկրորդ պատերազմի սկսվելու առաջին օրվանից՝ սեպտեմբերի 27-ից, 13 օր շարունակ մասնակցել է թշնամու դեմ մղվող թեժ մարտերին։

Արմանը հերոսաբար կռիվներ է մղել Ասկերանում, Հադրութում և Ջաբրայիլում (Ջրական)։ Հոկտեմբերի 10-ին, երբ սարի վրա դիրքավորված են եղել ու սպասել հրամանի, որ առաջ շարժվեն, ականանետի հարվածից ստացել է բեկորային վնասվածքներ ու ջարդվածքներ։ Վերականգնողական կենտրոնում բարդ վիրահատությունից հետո Արմանը վերջապես հունվարի 15-ին առաջին անգամ սկսել է քայլել։

Շուտափույթ ապաքինում մեր զինվորներին։

https://www.facebook.com/shox.kakoyan.7/videos/1033173940509386

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ