ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը կգործուղվի Ռուսաստան։
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին 2019 թվականի նոյեմբերի 9-11-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների աշխատակցի օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով։
2. Արման Սարգսյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախատեսված միջոցների հաշվին: Ընդունել ի գիտություն, որ գիշերավարձի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը», – ասված է որոշման մեջ: