ՀՀ կառավարության էլեկտրոնային հարթակը հայտնել է, որ ՀՀ վարչապետի հրամանագրով Արման Խոջոյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն:
Հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին 2022 թվականի մարտի 3-5-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) և Բելառուսի Հանրապետություն (Գորկի)՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի միասնական շուկայի զարգացման հեռանկարները քննարկելու, ինչպես նաև ռուսական «Միրատորգ» գենետիկական սելեկցիայի կենտրոնի գործունեության հետ ծանոթանալու նպատակով։
- Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Մարտի 1-ի զոհերի հիշատակին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
- Փաշինյանը զրուցել է Մակրոնի հետ․ խոսվել է նաև ԼՂ իրավիճակից
2. Արման Խոջոյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) և Բելառուսի Հանրապետություն (Գորկի) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն և Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»։