ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ այսօր մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վարդան Վարդազարյանի մասնակցությամբ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 2 քաղաքացի, ևս 2-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ:
Քաղաքացիները մարզպետին դիմել են փաստաբանով ապահովելու, սեփական արտադրության մթերմանը օգնելու խնդրանքով և ալիմենտի վճարման հետ կապված խնդիրների առնչությամբ:
Լսելով քաղաքացիների կողմից հնչեցված հարցերը՝ Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է համարժեք պարզաբանումներ և լուծումներ:
Հիշեցնենք, որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում ամեն հինգշաբթի՝ սկսած ժամը 14:00-ից: Մարզպետի մոտ ընդունելության համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարության պետի մոտ:
Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքից։