ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված մարզի 4 բնակիչ, ևս 2-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ:
Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են անձնական բնույթի հարցերով, դրամական օգնության և աշխատանքով ապահովելու խնդրանքով:
Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերին մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կողմից տրվել են համարժեք լուծումներ և պարզաբանումներ:
Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքից։