fbpx
Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանը ցավակցել է Նիկոլայ Պատրուշևին՝ Կազանի ողբերգական դեպքերի առթիվ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին՝ Կազան քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:

«Հարգելի Նիկոլայ Պլատոնովիչ,

Հայտնում եմ իմ խոր ցավակցությունը Կազանում տեղի ունեցած հրաձգության և մարդկային զոհերի առիթով: Հատկապես ծանր է այն գիտակցումը, որ այս հրեշավոր հարձակումը կատարվել է դպրոցում:

Կիսում եմ ձեզ հետ այս ողբերգության ցավը և փոխանցում իմ ցավակցությունն ու անկեղծ կարեկցանքի խոսքերը զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում

Հարգանքով՝ Ա. Գրիգորյան»,- ասված է հեռագրում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ