ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը հայտնել է, որ նոյեմբերի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
«Հանդիպման առանցքում եղել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը: Այս համատեքստում կողմերը շեշտել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը շուտափույթ սկսելու անհրաժեշտությունը:
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասն այցելել է ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակ
- ՀՀ վարչապետից և ԱԳՆ-ից պահանջում ենք՝ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փորձերի մասին ծանուցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին․ հայտարարություն
Զրուցակիցները վերահաստատել են ավելի վաղ ձեռքբերված համաձայնության ամբողջական իրականացումն, այն է՝ ռազմագերիների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

