fbpx
Քաղաքականություն

Նիկոլայ Պատրուշևն ու Արմեն Գրիգորյանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։

«Նիկոլայ Պատրուշևն ու Արմեն Գրիգորյանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների իններորդ հանդիպման օրակարգային հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ