Արմեն Փամբուխչյանը կգործուղղվի Մոսկվա, Լենա Նազարյանն ու Մանե Թանդիլյանը՝ Տոկիո

Հրապարակող՝

Խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում» թեմայով

Ճապոնիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի և «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվող «Կին քաղաքական առաջնորդներ» միջոցառմանը մասնակցելու համար հունիսի 24-28-ը ներառյալ Տոկիո (Ճապոնիա) կգործուղվեն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը:

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերի կոմիտեի և համայնքային միավորումների համառուսական կոնգրեսի համատեղ համաժողով նիստին մասնակցելու համար 2019 թվականի հունիսի 27-28-ը ներառյալ Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվի ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

Ամենաթարմ