fbpx
Հայաստան

Վարչապետը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ծննդյան տարեդարձի առթիվ

Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան տարեդարձի առթիվ։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ, շնորհավորել նրան ծննդյան տարեդարձի առթիվ: Վարչապետն Արմեն Սարգսյանին մաղթել է հաջողություններ հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնում՝ ի բարօրություն մեր պետության և ժողովրդի։ Նիկոլ Փաշինյանը նախագահին և նրա ընտանիքին մաղթել է նաև քաջառողջություն և երջանկություն»,- ասված է հաղորդագրությունում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ