Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում այսօր հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն-կառավարիչ Քրիստին Լագարդի հետ:
Նախագահ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել միջազգային ֆինանսական այս կառույցի հետ մեր երկրի փոխգործակցությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցությունն ընդյալնելու հնարավորությունների շուրջ և ընդգծել դրա համար առկա մեծ ներուժը։
Նշելով, որ մեր երկիրն ունի կայացած բանկային ու ֆինանսական համակարգ՝ նախագահ Սարգսյանը խոսել է Հայաստանը ֆինանսական կենտրոն դարձնելու գաղափարի և այն իրագործելու հնարավորությունների մասին, ինչը թույլ կտա ոչ միայն երկիրը դարձնել ավելի գրավիչ, այլև՝ ավելի որակյալ ու արդյունավետ ծառայություններ մատուցել։