ՀՀ ԿԳՄՍ նախարարության հրամանով հաստատվել են 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման կարգը։ Քննությունները կանցկացվեն 2025 թ. փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ը ներառյալ։
Հիմնական կրթության ավարտական քննություններ
Դրսեկները հանձնում են գրավոր քննություններ հետևյալ առարկաներից՝
- «Համաշխարհային պատմություն»
- «Հայաստանի աշխարհագրություն»
- «Աշխարհագրություն»
- «Ֆիզիկա»
- «Քիմիա»
- «Կենսաբանություն»
Բանավոր քննություններն ընդգրկում են՝
- «Հայոց եկեղեցու պատմություն»
- «Հասարակագիտություն»
- «Ինֆորմատիկա»
- «Ռուսաց լեզու»
- «Գրականություն»
- «Օտար լեզու» (ընտրովի՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուներ):
«Ֆիզկուլտուրա» առարկայից անցկացվում է ստուգարք։
Միջնակարգ կրթության ավարտական քննություններ
Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները հանձնում են հետևյալ գրավոր քննությունները՝
- «Համաշխարհային պատմություն»
- «Ֆիզիկա»
- «Քիմիա»
- «Կենսաբանություն»
- «Աշխարհագրություն»
- «Օտար լեզու»
- «Ռուսաց լեզու»:
Քննական թեստերն ու հարցատոմսերը կազմվում են համապատասխան մեթոդական միավորումների կողմից՝ 10 կամ ավելի հարցատոմս յուրաքանչյուր առարկայից, 10-բալային կամ 20-բալային գնահատման համակարգով։
Գնահատման սանդղակ
Քննությունների գնահատականները 20 բալային համակարգից վերածվում են 10 բալային համակարգի՝ համաձայն հատուկ սանդղակի:
Դրսեկության քննությունների վայր
Քննությունները կանցկացվեն Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (հասցե՝ Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1):
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել՝
- Հեռ. (091) 19-56-10
- Հեռ. (010) 66-72-50
