Հայաստան-ԵՄ համագործակցության նոր ռազմավարությունը

Ամենադիտվածներ

Հայաստան-ԵՄ համագործակցության նոր ռազմավարությունը

Հայաստանն ու Եվրամիությունը Բրյուսելում կայացած գործընկերության խորհրդի նիստի արդյունքում ստորագրեցին ԵՄ-ՀՀ համագործակցության նոր ռազմավարությունը։ Փաստաթուղթը ստորագրեցին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։

Այս ռազմավարությունը նպատակ ունի խորացնել երկու կողմերի միջև համագործակցությունը՝ ընդգրկելով անվտանգության, տնտեսական և քաղաքական ոլորտները։ Միրզոյանը նիստից հետո նշել է, որ 2026 թվականի մայիսին նախատեսվում է ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը, որը կդառնա համագործակցության նոր փուլ։ Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունը ընդգրկում է նաև անվտանգության ոլորտը։ Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում Հայաստանն արդեն ստացել է օգնության առաջին մասը։ Սա նոր հորիզոններ է բացում՝ ամրապնդելով Հայաստանի դիմադրողականությունը և աջակցելով հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ