Դեկտեմբերի 2-ին Ֆրանսիայի Սենատում տեղի ունեցավ Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ։ Հանդիպումը գլխավորում էր խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազը։ Դեսպան Խաչատրյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի Սենատի աջակցությունը՝ ուղղված Հայաստանի խաղաղության հաստատման ջանքերին և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը։ Նա ընդգծեց Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության կարևորությունը՝ ներառյալ պաշտպանության, տնտեսության, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը։

