ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հանդիպում են ունեցել ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ: Քննարկվել են նաև ԵՄ ներդրումները Հայաստանի լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման և ՓՄՁ-ների աջակցության մեխանիզմների ընդլայնման ուղղությամբ։