ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ մարտի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը:
«Ցուցահանդեսին մասնակցում են հայկական և արտասահմանյան ավելի քան 50 ընկերություններ, որոնք ներկայացնում են իրենց արտադրանքն ու ծառայությունները:
Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են պաշտոնական պատվիրակություններ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Իրանից, Բելառուսից և մի շարք այլ երկրներից:
- ՊՆ-ն հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ի լուրը, թե իբր Հայաստանը ՌԴ-ին ինքնաթիռներ է տվել՝ Ուկրաինայում կիրառելու նպատակով
- ՊՆ-ն մեկ օրվա մեջ 2-րդ անգամ է հայտարարում ժամկետայինի դի հայտնաբերելու մասին
Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, զրուցել մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:
Հիշեցնենք, ցուցահանդեսը շարունակվելու է մինչև ապրիլի 2-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ցուցահանդեսի նպատակն է խթանել ժամանակակից տեխնոլոգիաներն ու ծառայությունները, ստեղծել համագործակցային նոր կապեր, ամրապնդել գործընկերային հարաբերություններ, գտնել նոր գործընկերներ և ներդրողներ։
Պաշտպանական և տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված այս միջոցառմանը կմասնակցում են ՀԱՊԿ և մի շարք այլ երկրների հատուկ տեխնիկական սարքավորումների և անվտանգության համակարգերի առաջատար ընկերություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։