fbpx
Զինված Ուժեր

ՊՆ-ն մեկ օրվա մեջ 2-րդ անգամ է հայտարարում ժամկետայինի դի հայտնաբերելու մասին

Այսօր՝ մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով:

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ-ից հայտել էին ևս մեկ ժամկետային զինծառայողի մասին, ում դին հայտնաբերվել է երեկ՝ ժամը 21:10-ի սահմաններում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ