Սպորտ

Արոնյանն ու Սևյանը կարող են հանդիպել Ամերիկայի գավաթի եզրափակչում

Ամերիկայի Միացյալ Նահանգներում շարունակվում է Ամերիկայի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են նաև հայազգի շախմատիստներ Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը։

2 հայ շախմատիստներն էլ հրաշալի են հանդես գալիս և արդեն դուրս են եկել մրցաշարի կիսաեզրափակիչ։

Արոնյանը 1/4-րդում պայքարից դուրս է թողել Ռեյ Ռոբսոնին, իսկ Սևյանը՝ Ուեսլի Սոյին։

Կիսաեզրափակչում Արոնյանի մրցակիցը Լենիեր Դոմինգեսը կլինի, իսկ Սևյանինը՝ Ֆաբիանո Կարուանան։ Եվս մեկ հաղթանակի դեպքում կունենանք իրավիճակ, երբ հայ շախմատիստները կվիճարկեն ԱՄՆ-ի գավաթը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ